Կիրակի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Ըստ քաշային կարգերի՝ հաղթողներ են դարձել Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Հենրիկ Մոքոյանը (56 կգ), Արթուր Վարդանյանը (60 կգ), Հովհաննես Բոչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ), Ռաֆայել Սիմոնյանը (+91 կգ):
Վաղը ռինգ դուրս կգան երիտասարդները: Նրանց առաջնությունը կտևի հինգ օր, ապա ուժերը կչափեն պատանիները (մարտի 13-20):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ